Կիրականացվեն կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ
Կիրականացվեն կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ, հայտնում են ՀՀ կառավարությունից:
Շուրջ 1 մլրդ 98 մլն դրամ ուղղվելու է այս աշխատանքների իրականացմանը;
Ճանապարհների ընդհանուր երկարությունը 9.83 կմ է, որից 9.63 կմ-ը՝ հիմնանորոգման, իսկ 0.2 կմ-ը՝ միջին նորոգման ենթակա ճանապարհներ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում։
Նորոգվելու են հետևյալ դպրոցներ տանող ճանապարհները՝
Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք՝ Նոր-Ամանոսի կրթահամալիր՝ 0.5 կմ
Նոր Եդեսիայի Ն. Շնորհալու անվան միջնակարգ դպրոց՝ 0.9 կմ
Սասունիկի միջնակարգ դպրոց՝ 0.9 կմ
Թալին համայնք, Լուսակնի միջնակարգ դպրոց՝ 0.6 կմ
Արմավիրի մարզ, Արաքս համայնք, Ջրառատի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց՝ 0.35 կմ
Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց՝ 0.4 կմ
Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոց՝ 0.3 կմ
Տաշիր համայնք, Մեդովկայի միջնակարգ դպրոց՝ 0.5 կմ
Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Կապսի միջնակարգ դպրոց՝ 0.7 կմ
Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Ակների կրթահամալիր՝ 1.34 կմ
Կապան համայնք, Սյունիքի կրթահամալիր՝ 0.22 կմ։ Վարդավանքի հիմնական դպրոցը միավորվելու է Սյունիքի կրթահամալիրին։
Գորիս համայնք, Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց՝ 0.4 կմ
Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Չիվայի միջնակարգ դպրոց՝ 1.817 կմ
Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքարի միջնակարգ դպրոց՝ 0.7 կմ:



