ՀՀ ՆԳՆ ՓԾ հոգեբանները վերապատրաստվել են ՌԴ ԱԻՆ Հակահրդեհային ծառայության Սանկտ Պետերբուրգի համալսարանի բազայում
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանները վերապատրաստվել են Ռուսաստանի ԱԻՆ Հակահրդեհային ծառայության Սանկտ Պետերբուրգի համալսարանի բազայում, հայտնում է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը:
Մասնագետներն ուսումնասիրել են փրկարարների հոգեբանական աջակցության համակարգը և արտակարգ հոգեբանական օգնության տրամադրման պրակտիկան: