շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
«Հայաստանի Հանրապետություն». Բենզալցակայաններից շատերը չեն համապատասխանում օրենսդրական որոշակի պահանջների

«Հայաստանի Հանրապետություն». Բենզալցակայաններից շատերը չեն համապատասխանում օրենսդրական որոշակի պահանջների

«Նախորդ տարի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի ապրանքային շուկաներում խորքային ուսումնասիրություններ է արել: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին հարցրեցինք. «Բենզինի» և «դիզելային վառելիքի» շուկայում ուսումնասիրությունները նոր բան բացահայտեցի՞ն, թե՞, «սադրենք» Ձեզ, ուսումնասիրություն եղավ... ուսումնասիրության համար»:

«Առաջին անգամ մեր կառույցը խոսեց այն մեխանիզմների մասին, որոնք գործում են, խնդիր բացահայտեցինք, որի մասին կարծես չէր խոսվել: Այսինքն՝ Հայաստան բենզին ներկրում է  մեծամասամբ 1 տնտեսվարող սուբյեկտ՝ «Ռոսնեֆտ Արմենիան»,  որը պայմանագիր է կնքում «Ֆլեշի», «Սի Փի Էս-ի» և «Մաքսօյլի» հետ, բայց, այ, «Ռոսնեֆտ Արմենիայի» կամ «Ռոսնեֆտ» ռուսական ընկերության բեռնափոխադրման պայմանագիրը մենք օբյեկտիվորեն չենք կարղ տեսնել, որովհետև դրանք մեր ռեզիդենտ ընկերությունները չեն:

Բայց հիմա աշխատում ենք մեր ռուսաստանցի ու վրացի գործընկերների հետ, որպեսզի այդ մեխանիզմներն ավելի պարզեցվեն, հստակեցվեն: Այս շուկայի ուսումնասիրությունից հետո խոսեցինք նաև այն մասին, որ մեր բենզալցակայաններից շատերը չեն համապատասխանում օրենսդրական որոշակի պահանջների: Եվ կառավարությունն արդեն հանձնարարել է իր տեսչական մարմիններին, որպեսզի գույքագրեն խնդիրները, ներկայացնեն մեզ…»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: