Հաստատվել է ևս 3 դեպք, ընդհանուր՝ 13, մեկի մոտ կա թոքաբորբ. Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակին ՀՀ-ում և գրել է, որ կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են:
«Նրանցից երկուսը հոսպիտալացվում են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական, իսկ մեկը կշարունակի մնալ կարանտինում: Բացի այդ, այսօր ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի կոնտակտները, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից:
Ընդհանուր առմաբ այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք: Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,-նշել է նախարարը: