«Հըզբոլլահի» առաջնորդը պնդում է, որ սպառնալիքները չեն ստիպի հանձնվել
Սպառնալիքները չեն ստիպի «Հըզբոլլահին» հանձնվել, լիբանանյան շարժումը պատրաստ է և՛ խաղաղության, և՛ պաշտպանության, հայտարարել է դրա առաջնորդ Նաիմ Ղասեմը։
Ավելի վաղ լիբանանյան քաղաքական շրջանակների մի աղբյուր «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ «Հըզբոլլահ» շարժումը դեմ չի լինի Լիբանանի իշխանությունների՝ նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի կողմից ներկայացված համաձայնեցված դիրքորոշմանը շիաների դիմադրության զինաթափման վերաբերյալ ԱՄՆ առաջարկվող նախաձեռնությանը, եթե հայտարարված դիրքորոշումը արտահայտի ազգային համաձայնություն։
«Սպառնալիքները մեզ չեն ստիպի հանձնվել։ Մեզանից չեն կարող պահանջել մեղմացնել մեր դիրքորոշումը կամ վայր դնել զենքերը շարունակվող ագրեսիայի լույսի ներքո», – ասել է Ղասեմը։