երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Գառնիում կվադրոցիկլ է կողաշրջվել է. կան վիրավորներ

Գառնիում կվադրոցիկլ է կողաշրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 15:45-ի սահմաններում Ազատի ջրամբարից դեպի Գառնի գյուղ տանող ճանապարհահատվածում կվադրոցիկլը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan․com-ը, կողաշրջման հետևանքով Երևանի բնակիչներ 42-ամյա Վահե Խոդյանն ու 33-ամյա Ռուզաննա Խոդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

  • Կիսվել: