ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերը (տեսանյութ)

Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. տեսախցիկը արձանագրել է ծեծի կադրերը (տեսանյութ)

Այսօր «Մուրացան» մանկական հիավանդանոցում 1,7-ամյա տղա երեխան մահացել էր:
 
Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ը ահազանգեր ստացավ, որով քաղաքացիները, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին, որ նշված հիվանդանոցում բռնության է ենթարկվել բժշկուհին, որին մահացած երեխայի հարազատները մեղադրում են մահվան մեջ, հայտնելով նաև, որ երեխայի ընտանիքի անդամները մի քանի հոգով հարձակվել են բժշկուհու վրա, ծեծի ենթարկել, անգամ մազերից քաշել ու գցել հատակին: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզել է, որ բժշկուհու վրա հարձակում կատարողը եղել է երեխայի տատիկը: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բժշկուհին իր նկատմամբ ոտնձգություն կատարելու փաստով արդեն դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին:  

Բացառիկ տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: