ԵԱՏՄ երկրները կկարողանան ճանաչել միության մյուս անդամների կողմից գրանցված դեղերը
ԵԱՏՄ պետությունների լիազոր մարմինները կկարողանան սեփական նախաձեռնությամբ (առանց արտադրողների մասնակցության) գրանցել միության մյուս անդամ երկրների շուկա արդեն դուրս եկած դեղերը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի նման որոշումը պատրաստել է այդ մարմնի կոլեգիան, հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից այս շաբաթ հավանության արժանացած ԵՏՀ Խորհրդի որոշման նախագիծը նախատեսում է, որ ԵԱՏՄ պետությունների լիազոր մարմինները կկարողանան սեփական նախաձեռնությամբ գրանցել միության մյուս անդամների շուկա արդեն դուրս եկած դեղերը:
Ենթադրվում է, որ գրանցումն իրականացվելու է առանց այդ ընթացակարգով սահմանված տուրքերի վճարման եւ ռեֆերենտ պետությունում արդեն անցկացված փորձաքննության տվյալների հիման վրա: