Դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին բարեկարգվում է
Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են, հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
«Բարեկարգվում են՝
✔️Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին եւ հարակից տարածքները
✔️Դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին։
✔️Ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքի ստեղծում՝ զուգարաններ հարմարեցված նաեւ հաշմանդամների համար, ինչպես նաև վանքի եւ հարակից տարածքների ջրամատակարարման ապահովում։
Ընթացիկ աշխատանքներով նախատեսվում է նաև բարեկարգել կանաչապատ տարածքները եւ ստեղծել հանգստի գոտի, հանրային վաճառակետեր։
ℹ️ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի եւ պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի բովանդակության պատասխանատու` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե,
Ծրագրի իրականացնող՝ ՀՀ ՏԿԵՆ Տարածքային զարգացման հիմնադրամ»,- մասնավորապես ասվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։


