կիրակի, նոյեմբեր 1
1 / 11 / 2026
Բլոգեր «Գեորգիքսը» և «Առաջին լրատվականի» լրագրող ներկայացած անձը կասկածվում են «Դիվա» գիշերային ակումբի տնօրինությունից շnրթում կատարելու մեջ

Բլոգեր «Գեորգիքսը» և «Առաջին լրատվականի» լրագրող ներկայացած անձը կասկածվում են «Դիվա» գիշերային ակումբի տնօրինությունից շnրթում կատարելու մեջ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում «շորթում» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզային քրեական ոստիկանության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երկու քաղաքացի տարբեր օրերին Կոտայքի մարզում գործող «Դիվա» գիշերային ակումբի տնօրենի նկատմամբ փորձել են շորթում իրականացրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները պարզել են, որ այդ տարվա փետրվար ամսին նշված ակումբ է զանգահարել Արման Սարգսյան անվամբ մեկը և ներկայացել է, որ ինքը «Առաջին լրատվական» կայքի լրագրող է ու առաջարկել է 80 հազար դրամ գումարի դիմաց գովազդել գիշերային ակումբը, սակայն մերժում ստանալուց հետո սպառնացել է վատաբանել ու վարկաբեկել «Դիվա» ակումբի գործունեությունը 

Քրեական ոստիկանները պարզել են նաև, որ այս տարվա սեպտեմբերին նշված ակումբ է այցելել 21-ամյա Գեորգի Թարջումանյանի, ով հանրությանը հայտնի է բլոգեր «Գեորգիքս», և ցանկացել է հանդիպել ակումբի տնօրինության հետ՝ առաջարկելով 180 հազար դրամ գումարի դիմաց գովազդել ակումբը, ինչը տնօրինությունը մերժել է, ինչից հետո «Գեորգիքսը» սպառնացել է վարկաբեկել ակումբն ու անձնակազմին։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում «Գեորգիքսը» դարձյալ այցելել է «Դիվա» գիշերային ակումբ և պահանջել, որ իրեն անվճար ծառայություններ մատուցեն, ինչը դարձյալ մերժվել է, որից հետո վերջինը սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածել, որում վարկաբեկել է ակումբի տնօրինությանն ու աշխատակիցներին։

Տեսանյութեր հրապարակելուց հետո «Դիվա» ակումբ է զանգահարել «Առաջին լրատվական» կայքի լրագրող ներկայացած Ա․ Սարգսյանը և առաջարկել լավ տեղեկատվություն հրապարակել ակումբի մասին, ինչը սակայն ակումբի տնօրինությունը մերժել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները պարզել են, որ Գեորգի Թարջումանյանը հաշվառված է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, իսկ Ա․ Սարգսյանը հաշվառված է Երևան քաղաքում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 28-ին ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանի՝  հանրությանը հայտնի բլոգեր «Գեորգիքս»-ի նկատմամբ։ 

Դատավոր Վահագն Մելիքյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժել էր քննիչի կողմից երկամսյա կալանքի միջնորդությունը, սակայն խափանման միջոց էր ընտրվել վարչական հսկողությունը։

  • Կիսվել: