Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին
Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «ԼՈՒԿՕՅԼ-Նիժնի Նովգորոդնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանում։
Հավելենք, որ «ԼՈՒԿՕՅԼ»-ն արտադրում է դիզելային և ավիացիոն վառելիք։
Տեսանյութը՝ այստեղ:



