Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց. Արսեն Թորոսյան
Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները»,- գրել է նախարարնու շնորհակալություն հայտնել բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում։
Հիշեցնենք, որ ի ծնե սրտային հիվանդություն ունեցեղ 4,5 տարեկան Անգելինայի կյանքը փրկելու համար օրերս դրամահավաք էր սկսվել։ Վիրահատության համար պահանջվող գումարի 70 տոկոսը հավաքվել էր հանգանակությունների շնորհիվ։ Մնացած 30.000$-ն էլ առողջապահության նախարարի հրամանով տրվել էր պետական բյուջեից: