Սրանց շոուն ժամանակավոր փուչիկ քրեական գործերից մեկն է. Սաղաթելյանը պնդեց, որ դատախազը կատարում է Փաշինյանի հրահանգը
Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին առաջադրված մեղադրանքը դասական քաղաքական հետապնդում է. նման համոզմունք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Դաշնակացական պատգամավորը նկատեց, որ հարցուպատասխանի ընթացում էլ դրանում համոզվում են, երբ դատախազն ասում է, որ Արծվիկ Մինասյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը։
«Մեկ օրվա նախարար է եղել, բայց խոսում են խմբային շահի մասին»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը պնդեց, որ դատախազը կատարում է Փաշինյանի հրահանգը․ «Շատ կոնկրետ՝ մի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ դահլիճում հրահանգ տվեց դատախազին, և սա դրա հետևանքն է։ Ասաց՝ դուք Սևանի ափին տուն ունեք, պետք է դատվեք, և ինքն էլ հիմա կատարում է Փաշինյանի հրահանգը»։
Ըստ նրա՝ տարբեր շարժումների ժամանակ շոու են կազմակերպում, ցուցադրում, հետո հիմք չունենալու պատճառով գործը կարճում։ «Սրանց շոուն ժամանակավոր փուչիկ քրեական գործերից մեկն է»,-ասաց նա և նշեց, որ դատախազ Աննա Վարդապետյանը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օգնականը։