Բա այս առանձնատունը ո՞վ պետք է քանդի, երևի չեք ստացել ՔՊ սիրելի գործարարին պատժելու մասին sms. Թագուհի Թովմասյանը՝ դատախազին
Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդության ներկայացմանը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ բնության հատուկ պահանվող տարածքը չի կարող կառուցապտավել, քանի որ արգելում է Հողային օրենսգիքրը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովասյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ ներկայացնում է իրավիճակ՝ նույն Գեղարքունքի մարզ, Շորժա համայքն, Դրախտիկ գյուղ վարչական շրջան, «Սևան ազգային պարկի» կողմից պահպանվող ափամերձ տարածք։
«2019 թվականաին կառուցվել է առանձնատուն, «Կապավոր» ՍՊԸ-ի տնօրնների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից։ Արման Հակոբջանյանի լուսանկարը վերջին անգամ տեսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շենքում 2021 թվականի ընտրությունների օրը։
Դուք նույն հետևողականությամբ ինչո՞ւ այս հարցին չեք տալիս քրեաիրավական գնահատական, երբ այս մասին մի քանի անգամ բարձրաձյան խոսել եմ, նաև հաղորդումներ են եղել այդ մասին։ Երևի դուք չեք ստացել sms և չկա քաղաքական նպատակահարմարություն ՔՊ սիրելի գործարարին պատժելու, հիմա եկել ու ասում եք՝ Արծվիկ Մինասյանը տարածքը չի քանդել։
Բա սա՞ ով պետք է քանդի։ Այդ ժամանակ բնապահպանության նախարարը Էրիկ Գրիգորյանն էր, մարզպետը՝ Գնել Սանոսյանը, ամբողջական պատասխանատվությունը կրում է «Քաղաքացիական պայմանագիրը»,- ասաց Թովմասյանը։
Աննա Վարդապետյանը նշեց, որ ոչ միայն այդ առանձնատունը, նաև մեկ այլ նյութի հիման վրա՝ մեկ այլ պաշտոնատար անձի կողմից նույն Դրախտիկ գյուղում, հողամասի ինքնակամ զավթման վերաբերյալ փաստեր են ներկայացվել։