ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Միաժամանակ ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին

Միաժամանակ ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Այս մասին նախարար Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ միաժամանակ ակնկալելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տարածաշրջանային խաղաղության խթանմանն ու տնտեսական զարգացմանը»,- նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։ 

 

  • Կիսվել: