ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Այն սարկավագը, որ ասում էր՝ Նիկոլին, Ալենին, Արարատին սպանեմ՝ է՞դ էր քաղաքական կազմակերպիչը. Ալեն Սիմոնյան

Այն սարկավագը, որ ասում էր՝ Նիկոլին, Ալենին, Արարատին սպանեմ՝ է՞դ էր քաղաքական կազմակերպիչը. Ալեն Սիմոնյան

«Եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք. Բագրատ Գալստանյանն այլևս չէր կարողանում միտինգ կազմակերպել և դա փաստ է: Ասում են՝ դա միտինգի կազմակերպում է, ոչ թե ահաբեկչություն, ակնհայտ է, որ դա խաղաղ միտինգի մասին չէ: Ուզում եմ հասկանալ՝ ՀՀ-ում միտինգ կազմակերպելու համար մարդկանց հրավիրելու, մարդկանց հետ կազմակերպչական գործ անելու համար երբևիցե որևէ մեկը մտահոգություն ունեցե՞լ է: Իրենք իրենց ստերի մեջ արդեն խճճվել են, հիմա իրենք պատրաստ են ամեն ինչ ասել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանն անդրադարձավ նաև այն հայտարարություններին, թե հրապարակված ձայնագրությունները մոնտաժված էին կամ ստեղծված էին արհեստական բանականության կողմից. «Այսօրվա տեխնիկական միջոցների շնորհիվ շատ հանգիստ կարելի է ապացուցել՝ արդյոք դա արհեստական բանականության կողմից ստեղծված է, թե՞ ոչ, արդյոք այդ զենքը խաղաղ միտինգ կազմակերպելու համար է, արդյոք մնացած ամեն ինչը, ինչը ներկայացված է՝ խաղաղ է, թե ոչ: Բագրատ Գալստանյանն ու ընդդիմությունն այլևս սպառել էին որևիցե քաղաքական գործընթաց փողոցում գեներացնելը: Բա էդ ինչի այն մարդիկ, ովքեր այդ քաղաքական պրոցեսն անում էին, այդ քաղաքական մարդիկ չկան, այսինքն՝ ուզում եմ հասկանալ այն սարկավագը, որ ասում էր՝ Նիկոլին, Ալենին, Արարատին սպանեմ՝ է՞դ էր քաղաքական կազմակերպիչը, թե այն մնացած մարդիկ են, ովքեր էսօր որպես մեղադրյալ են, բա ո՞ւր են քաղաքական գործիչները, ո՞ւր է Գառնիկ Դանիելյանը, ուր են քաղաքական այն միավորումները, որոնք քաղաքական խոսքը պետք է ասեին, քաղաքական գործընթացը պետք է կազմակերպեին»:

Սիմոնյանն անդրադարձավ նաև հրապարակված ձայնագրությունների մեկ այլ դրվագի. «Մենք որևիցե մեկս լսե՞լ ենք հստակ բացատրություն օրինակ այն նախադասության մասին, թե ինչ է նշանակում՝ 2 հոգի պատի տակ գյուլլում ես, ընտանիքներին էլ փոխհատուցում տալիս ես, իրենք էլ դրա վրա ուրախանում են: Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ, ոչ մեկը դրա իրավունքը չունի՝ առավել ևս Բագրատը կամ որևիցե մի այլ կերպար»:

  • Կիսվել: