ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը շրջել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին հանդիպեց Տ. Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ և շրջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի հոգևոր կենտրոնում, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Այցը հնարավորություն տվեց խորությամբ ծանոթանալու Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանն ու Սուրբ Էջմիածին տաճարի դարավոր նշանակությանը հայ ժողովրդի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։