Ալեն Սիմոնյանը հանդիպումների շարք է սկսում Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ
Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպումների շարք է սկսում Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ:
Նա սոցցանցի իր էջում գրել է. «Որոշել եմ մարզեր այցելելուց զատ՝ հանդիպումների շարք սկսել Երևանի բոլոր վարչական շրջանների երիտասարդների հետ:
Էրեբունի վարչական շրջանում հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ԱԺ-ում, կլինի անկեղծ զրույց և հարց ու պատասխանի ֆորմատ: Մասնակցելու համար խնդրում եմ անցնել հետևյալ հղումով»։