Ինձ համար պրոբլեմատիկ է այն, ինչ կա այսօր Երևանում․ Ալեն Սիմոնյան
Ես ուզում եմ, որ Երևանը նորմալ ապրի և շնչի, և ինձ համար պրոբլեմատիկ է այն, ինչ կա այսօր քաղաքում, առաջին հերթին՝ խցանումները, որը որ այսօր կա, մեկ-երկու տարի հետո, եթե մենք լուծումներ չգտնենք, Երևանն ուղղակի կանգնելու է, և ձև անել, որ դա չենք տեսնում, կեղծ է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյան:
Պատասխանելով հարցին, թե արդյոք դրա պատասխանատուն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյա՞նն է՝ Սիմոնյանը նշել է. «Մենք ենք դրա պատասխանատուն, ես եմ նաև դրա պատասխանատուն»:



