ԱԱ-2026. Կայծակի պատճառով Ֆրանսիա - Իրաք հանդիպումն ընդհատվել է
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Ֆրանսիա - Իրաք հանդիպումն ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում անորոշ ժամանակով ընդհատվել է։ Պատճառը կայծակն ու անձրեւն է։
Առաջին խաղակեսից հետո 1:0 հաշվով հաղթում է Ֆրանսիայի հավաքականը։
Միակ գոլը 14-րդ րոպեին խփեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, որը 100-րդ հանդիպումն է անցկացնում ազգային թիմում եւ խփել է 15-րդ գոլը աշխարհի առաջնություններում։


