ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Նարեկ Սամսոնյանին հետ են տարել բանտ. Ռուբեն Մելիքյան

Նարեկ Սամսոնյանին հետ են տարել բանտ. Ռուբեն Մելիքյան

Նարեկ Սամսոնյանին հետ են տարել բանտ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մելիքյանը հայտնել էր, որ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց. նա բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը:

Հիշեցնենք, որ Անտիֆեյքի» հիմնադիր, «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը արդեն 13 օր է հացադուլի մեջ է։ Փաստաբան Գոհար Մելոյանը ավելի վաղ հայտարարել էր, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց, քանի որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն օբյեկտիվ անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով Նարեկի պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքը։

Նշենք, որ Սամսոնյանը ձերբակալվել է նոյեմբերի 13-ին՝ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

  • Կիսվել: