Բաքվի բանտում բժշկական մոտեցումը զրո է, երեկոյան 6-ից հետո բուժքույր էլ չկա, մի բան եղավ՝ կմшհшնաս. Սուջյան
Ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ իր համար դա առաջնային հարց է:
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին և նշել, թե ինչ մտահոգություններ ունի նրանց հետ կապված:
Մասնավորապես, Սուջյանի խոսքով, այնտեղի բանտերում երեկոյան վեցից հետո անգամ բուժքույր չկա: ՛՛Բաքվի բանտում բժշկական մոտեցումը զրո է, երեկոյան 6-ից հետո բուժքույր էլ չկա, մի բան եղավ՝ կմահանաս՛՛,-նշել է նա:
Սուջյանը հավելել է, որ ինքը դիմել է Միջազգային դատարան, որպեսզի ապացուցի, որ Ադրբեջանի ղեկավարներն անօրինական գործողություններ են կատարում:
Մանրամասները՝ տեսանյութում:


