Տիգրան Սիմոնյանը՝ սպորտի ոլորտը համակարգող փոխնախարար
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Նա համակարգելու է սպորտի ոլորտը:
Տիգրան Սիմոնյանը մասնագիտական կրթությունը ստացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որտեղ էլ հետագայում ծավալել է աշխատանքային գործունեությունը։ 1996 թվականից դասավանդում է ինստիտուտում. եղել է բուհի Հ․ Թոփալյանի անվան ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի գիտական հարցերի պատասխանատուն, Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկանը, ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ, իսկ 2024-26 թվականներին հանդիսացել է նույն ինստիտուտի ռեկտորը:
1984 թվականից զբաղվել է աթլետիկա մարզաձևով, եղել է ՀՀ աթլետիկայի հավաքականի անդամ, հանրապետական և միջազգային մրցաշարերի մրցանակակիր է:
Տիգրան Սիմոնյանի կենսագրությունը
Ծնվել է 1974 թ. մարտի 18-ին Արտաշատում
Կրթություն
1991-1995 թթ. - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բակալավրիատ, որակավորումը՝ ֆիզիկական կուլտուրայի դասատու, թեթև աթլետիկայի մարզիչ
Աշխատանքային գործունեություն
2025 թ․ հունվարի 16–ից - «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր
2024 թ․ հունվարի 3-ից - «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
2020 թ․ - ընտրվել է ՀՖԿՍՊԻ–ի Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան
2013 թ.-ից - «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ
2013 թ.-ից - «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի Հ․ Թոփալյանի անվան ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի գիտական հարցերի պատասխանատու
1996 թ.-ից - «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի Հ․ Թոփալյանի անվան ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի դասախոս
Մարզական կարիերա
Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի միջազգային տեսուչների անդամ
ՀՀ աթլետիկայի հավաքականի անդամ, հանրապետական և միջազգային մրցաշարերի մրցանակակիր, 1984 թ.-ից զբաղվել է աթլետիկա մարզաձևով
Գիտական հրապարակումներ
«Աթլետիկա» ուսումնական ձեռնարկի համահեղինակ
«Աթլետիկա բարձրացատկ և ձողացատկ» ուսումնական ձեռնարկի հեղինակ
Վերապատրաստման դասընթացներ
2015 թ. - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կողմից կազմակերպվող «Հանրակրթական դպրոցում «Առողջ ապրելակերպ» առարկայի դասավանդման մեթոդիկայի» վերապատրաստման դասընթացներ
2015 թ. - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կողմից կազմակերպվող «Բարձրագույն կրթության ժամանակակից հիմնախնդիրները և որակի ապահովումը» վերապատրաստման դասընթացներ
2003-2005 թթ. - Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի (WA) և Եվրոպական ֆեդերացիաների ասոցիացիայի (EAA) կողմից կազմակերպվող «Աթլետիկայի մրցավարական» միջազգային սեմինար
Այլ տվյալներ
2005 թ․- դոցենտի գիտական կոչում
1999 թ. - մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
1998-2000 թթ. - ծառայություն ՀՀ զինված ուժերում



