չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Անձնագրերի ատամհատիկը ե՞րբ եք անելու, էնպես եք նշում, թվում է` հայ ժողովուրդը դրանից մեծ տոն մեկ էլ Ավարայրում է ունեցել. Գեղամ Մանուկյանը` Արփինե Սարգսյանին

Անձնագրերի ատամհատիկը ե՞րբ եք անելու, էնպես եք նշում, թվում է` հայ ժողովուրդը դրանից մեծ տոն մեկ էլ Ավարայրում է ունեցել. Գեղամ Մանուկյանը` Արփինե Սարգսյանին

Անձնագրերի ատամհատիկը ե՞րբ եք անելու, էնպես եք նշում, թվում է` հայ ժողովուրդը դրանից մեծ տոն մեկ էլ Ավարայրում է ունեցել, հարցրել է Գեղամ Մանուկյանը` Արփինե Սարգսյանին: 

«Հայաստան» խմբակցության պատգամավորը ՆԳ նախարարին հարցրել է` անձնագրային բաժինները կրճատվելու՞ են, թե՞ ոչ, և էդ կրճատման արդյունքում բյուջետային որքա՞ն խնայողությունը լինելու։

«Իհարկե, գնալու ենք որոշակի կրճատումների և արդեն գնացել ենք, բայց ես պիտի փաստեմ, որ անձնագրային բաժինները նախկինում միայն անձնագիր և նույնականացման քարտ չէ, որ տրամադրում էին։ Ընտրական պրոցեսների կազմակերպման հարցեր ունենք ընտրացուցակների ձևավորում։ Այո, թվային պլատֆորմում է գեներացնում, բայց անձը մի անգամ պիտի այցելի գրասենյակ, որպեսզի վերջնական նույնականացում անենք։ Ամեն դեպքում, 27 թվականի կտրվածքով էական խնայողություն չենք պլանավորում ունենալ, որպեսզի անցումը շատ սահուն լինի»,–ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը` պատասխանելով պատգամավորի հարցին: 

  • Կիսվել: