չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշանով

Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշանով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի I աստիճանի շքանշանով։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի պետության ղեկավարի կայքում։

Փաստաթղթի համաձայն՝ պարգևը շնորհվել է Ուկրաինային հումանիտար աջակցության ցուցաբերման գործում ունեցած ծանրակշիռ անձնական ավանդի, Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներից ռուսական ագրեսիայի հետևանքով տուժած, ապօրինի տեղահանված և բռնի տեղափոխված ուկրաինացի երեխաների ու քաղաքացիների փրկությանն ուղղված ակտիվ իրավապաշտպան և բարեգործական գործունեության համար։

  • Կիսվել: