ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Կեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել

Կեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական բացահայտումը հուլիսի 23-ին էր։ Ոստիկանները հանցավոր խումբն են վնասազերծել՝ Քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։

«Կազմակերպության անդամները, ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ, ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը և ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ֆինանսական միջոցները փոխանցվել հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին և փոխակերպվել տարբեր կրիպտոակտիվների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: