շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Հունիսի 12-ի» գործով 16 մեղադրյալ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ փաստաբան

«Հունիսի 12-ի» գործով 16 մեղադրյալ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ փաստաբան

«Հունիսի 12-ի» գործով 16 մեղադրյալ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ Արամայիս Ասատրյանի, «Հունիսի 12-ի» գործով դատավարությանը մասնակից 12 կալանավորի՝ 4 մեղադրյալ գտնվում էր կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի՝ (ընդհանուր 16 մեղադրյալ) ազատեց դատական նիստերի դահլիճից»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։

  • Կիսվել: