Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք․ Սամվել Կարապետյան
Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք: Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք գործ ունենք «իրական Հայաստանի» դատաիրավական համակարգի հետ, դրա համար պետք է պատրաստ լինենք ցանկացած որոշման, մարտական եմ տրամադրված, գնում ենք հաղթանակի, ազատագրենք մեր երկիրը»:
Հիշեցնենք, որ դատարանը Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգեց 2 ամսով։



