Ազատի զորամասի հրամանատարն ասաց՝ զինծառայողները գնալու էին թմրանյութի հետ կապված փորձաքննություն հանձնելու
Ազատի զորամասի հրամանատար Արգամ Գեւորգյանը դատարանում կտրականապես հերքեց դիվերսիայի վարկածը եւ շեշտեց անփութության վարկածը: Այս մասին այսօրվա դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տուժողի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:
«Արգամ Գեւորգյանն այս գործով առանցքային վկա է: Ինչպես տեսնում ենք՝ վկաների նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ, գնալով ավելի ենք համոզվում, որ այնքան մեծ հանելուկներ կան այս գորոծում: Գեւորգյանի ցուցմունքից հարկ է նշել այն մասը, որ վերջինս ասաց՝ հրամանատարն ասել է, որ դեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության՝ պարզելու համար հնարավոր թմրանյութերի առկայության կամ հերքման հանգամանքը: Թե ինչքանով կապ ունի այս հանգամանքը քննվող գործի հետ, դեռեւս պետք է քննությունը պարզի»,- ասաց պաշտպանը: