Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը վարել է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Նախարարի տեղակալը ներկայացրել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները՝ անդրադառնալով դրանց հիմնական ուղղություններին և ակնկալվող արդյունքներին։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ներկայացված թեմաների շուրջ։



