4 ամիս է՝ ակցիա իրականացնող մարդկանց մեքենաները հատուկ տարածքում են, ասում են՝ ինչքան ուզենք, էդքան կպահենք. Դանիելյան
4 ամիս է՝ ակցիա իրականացնող մեր քաղաքացիների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքում են։ Իմ հարցին՝ «մինչև ե՞րբ եք պատրաստվում պահել մեքենաները», պարեկային ծառայության պետը պատասխանում է՝ «ինչքան պետք ա, էդքան էլ կպահվեն»: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին;
Նա հիշեցրեց, որ ակցիաներին մասնակցած մեծ թվով քաղաքացիների մեքենաները դեռ գտնվում են տուգնային հրապարակում:
Անդրադառնալով Պարեկային ծառայության պետի՝ պատասխանին. Դանիելյանն ասաց. «Այսինքն սա՞ է պատասխանը, սա՞ է ձեր բարեփոխումները, որ պարեկային ծառայության պետը ԱԺ պատգամավորին ոչ թե ասում է՝ «օրենքը սա է, այսքան է խախտումը», այլ ասում է՝ «ինչքան ուզենք այդքան էլ կպահենք»։
Անդրադառնալով պարեկների կողմից քաղաքացիներին տուգանելու դեպքերին, Դանիելյանն ասաց. «Ինձ էլ տուգանել են, մի քանի անգամ դատարանով շահել եմ: Ինչ հետաքրքիր է, որ ակնհայտ ապօրինի եկել, տուգանել են, այդ մարդիկ վերջիվերջո, պատասխանատվություն կրելո՞ւ են, թե՞ չէ իրենց սխալ որոշման համար: Ունե՞ք, օրինակ, պատասխան, որ ասենք, այսինչ պարեկը այսքան սխալ է գործել, դատարանով քաղաքացին հաղթել է, բայց շարունակում է մնալ իր աշխատանքին: Դրա համար ենք ասում, որ մարդը պետք է բարձրագույն կրթություն ունենա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: