TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին. Վահան Կոստանյան
TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք Սյունիքում նախապատրաստում ենք տարածքը, որպեսզի մեկնարկենք հենց երկաթուղու կառուցման աշխատանքները։ Մենք ունենք նախնական պարամետրեր։ Փորձագիտական նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս աշխատանքների համադրումը և էականորեն կվազեցնի ծախսերը, և ճիշտ կլինի կազմակերպչական առումով։ Կառավարությունն արդեն պատվիրել է նախնական հետազոտություն թե էլեկտրագծերի հետ կապված, թե ճանապարհի դիզայնի հետ կապված։ Մոտակա ամիսներին կունենանք այս հետազոտությունների արդյունքները։ Այսպիսով 2027 թվականը բավական մեծ շինարարական տարի է լինելու, էականորեն առաջ ենք գնալու»։
Ըստ Կոստանյանի՝ երկաթգծի մասով պարզ է, թե ինչ ուղեգծով է անցնելու, այժմ աշխատանքներ են տարվում նախապատրաստելու համար տվյալ տարածքը, մինիմալ ինժեներական աշխատանքներ իրականացնելու, որպեսզի մյուս տարի սկսենք երկաթուղու բուն կառուցման աշխատանքներ։
Նա նաև նշել է, որ հիմա Սյունիքում ընթանում են տարածքի մաքրման աշխատանքներ։
Տեսանյութը՝ ստորև.



