երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ Սահմանադրության փոփոխությունների օրենքը

Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ Սահմանադրության փոփոխությունների օրենքը

ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների օրենքը: Մայր օրենքի փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Այսօր՝ ավելի վաղ, ՌԴ Դաշնային խորհուրդն արտահերթ նիստում հաստատել էր 85 շրջանային խորհրդարանների՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշումը:

Մինչև այդ, փաստաթուղթը հաստատել էին նաև ՌԴ խորհրդարանի ստորին և վերին պալատները: Ավելի քան 400 կետից բաղկացած փաստաթուղթը վերաբերում է խորհրդարանի լիազորությունների ընդլայնմանը: Համառուսական քվեարկությունը նախանշված է ապրիլի 22-ին:

  • Կիսվել: