հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Էրեբունի-Երևան 2808»-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24:00-ն երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները, ինչպես նաև Թումանյան- Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան խաչմերուկի հատվածը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը:

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով հոկտեմբերի 8-ից Հակոբ Պարոնյան 6 հասցեին հարակից ճանապարհահատվածում առկա 1.11 «հոծ և ընդհատվող գծերի համակցություն» գծանշումը կփոխարինվի 1.3 «առանցքային գծեր» գծանշմամբ, հետևաբար նշված ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը և հետադարձը:

  • Կիսվել: