հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագրին հավելյալ 500 մլն դրամ հատկացվեց

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագրին հավելյալ 500 մլն դրամ հատկացվեց

«Նախագծով առաջարկվում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագրին հավելյալ 500 մլն դրամ հատկացնելու»,- զեկուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

 Նախագծի հիմնավորումը ներկայացնելիս՝ նա ասաց, որ  ծրագրի դիմելիությունը բարձր է։

«Մենք ընթացիկ տարում, այս ծրագրի համար ունեիքն պլանավորած 2.4 մլրդ դր, բայց կանխատեսելով դիմումները մինչև տարավերջ մեզ անհրաժեշտ է լինելու ևս 500 մլն դրամ»,- ասաց Թորոսյանը։

Նա տեղեկացրեց, որ ծրագրի մեկնարկից հետո 17.609 շահառուի աջակցություն է տրամադրվել՝ երեխա ունենալու կամ արդեն ունեցած ընտանիքներին բնակարան ձեռք բերելու կամ մարզերում կառուցելու համար և տրամադրվել է 13.2 մլրդ դրամ։

Նշելով, որ ծրագիրն ընդունվել է 2020 թվականի մայիսին և ավարտվում է ընթացիկ տարվա վերջում՝ նախարարը նշեց, որ տեսնելով ակտիվությունը նախատեսում են նոր ծրագիր ներկայացնել։

  • Կիսվել: