ՆԳՆ-ին շուրջ 1.9 մլրդ դրամ կհատկացվի մեքենաների նորոգման և բենզինի համար
ՀՀ ներքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 895 մլն դրամ՝ ծառայողական մեքենաների վերանորոգման, տեխնիկական սպասարկման և բենզինի ձեռքբերման համար։ Կառավարությունը հաստատեց Ներքին գործերի նախարարության նախագիծը։
Ըստ նախագծի` գումարը նախատեսվում է հատկացնել կառավարության հարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստից։
Ընդհանուր գումարից շուրջ 575.7 մլն դրամը կուղղվի մեքենաների վերանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը, իսկ 1 մլրդ 319.3 մլն դրամը՝ բենզինի ձեռքբերմանը։
Մեքենաների սպասարկման համար նախատեսված գումարի ամենամեծ մասը՝ 338.7 մլն դրամը, կուղղվի «Չեխ Ավտո» ՍՊԸ-ին՝ պարեկային ծառայության 65 հատ «Skoda Superb» և 75 հատ «Skoda Kodiaq» ավտոմեքենաների երաշխիքային սպասարկման համար։

Նախարարության հիմնավորմամբ՝ այս մեքենաները դեռ երաշխիքային ժամկետում են, ուստի դրանց սպասարկումը այլ ընկերությունում կազմակերպելու դեպքում երաշխիքը կդադարի գործել։ Այդ պատճառով ծառայությունները ձեռք են բերվում մեկ անձից։
Եվս 144 մլն դրամ նախատեսվում է հատկացնել «Ստանդարտ Մոթորս» ՍՊԸ-ին։ Ընկերությունը սպասարկում է 150 «Skoda Octavia» ավտոմեքենա, որոնց երաշխիքային սպասարկման ժամկետն ավարտվել է, ինչպես նաև փրկարար ծառայության մեքենաների մի մասը։

Մնացած միջոցները կուղղվեն բեռնատարների և այլ ծառայողական մեքենաների նորոգմանը, ինչպես նաև «Toyota Land Cruiser 300»-ի, «Geely EX8»-ի և «Renault Master»-ի երաշխիքային սպասարկմանը։
ՆԳՆ-ի տվյալներով՝ վերանորոգման մի շարք պայմանագրերով նախկինում հատկացված գումարներն արդեն սպառվել են։
Նախարարությունը նախատեսում է 1 մլրդ 319.3 մլն դրամ ուղղել շուրջ 2.96 մլն լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինի ձեռքբերմանը։
Բենզինը ձեռք է բերվում «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից՝ մեկ լիտրը 445 դրամով։
ՆԳՆ-ի ներկայացրած տվյալներով՝ 2025 թվականին գերատեսչությունը ծախսել է շուրջ 5.59 մլն լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզին։
ՆԳՆ-ի ներկայացրած տվյալներով՝ 2025 թվականին գերատեսչությունը ծախսել է շուրջ 5.59 մլն լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզին։
Նախագծով նախատեսվում է նաև Փրկարար ծառայության բյուջեում 9.7 մլն դրամ վերաբաշխել՝ 85 բենզինային օդամղիչ սարք ձեռք բերելու նպատակով։
Դրանք, ըստ նախագծի, նախատեսված են հատկապես լեռնային և դժվարամատչելի վայրերում հրդեհների դեմ պայքարի համար, որտեղ հրշեջ մեքենաների կիրառումը դժվար է կամ անհնար։
Դրանք, ըստ նախագծի, նախատեսված են հատկապես լեռնային և դժվարամատչելի վայրերում հրդեհների դեմ պայքարի համար, որտեղ հրշեջ մեքենաների կիրառումը դժվար է կամ անհնար։
ՆԳՆ-ի հիմնավորմամբ՝ սարքերը թույլ են տալիս կրակի տարածման ճանապարհից արագ հեռացնել չոր խոտը, տերևներն ու մանր ճյուղերը՝ ստեղծելով հրդեհի տարածումը կանխող մաքրված հատված։
Սարքերն առաջնահերթ կտրամադրվեն Լոռու, Տավուշի, Սյունիքի և Կոտայքի մարզերին։
Սարքերն առաջնահերթ կտրամադրվեն Լոռու, Տավուշի, Սյունիքի և Կոտայքի մարզերին։