Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հնարավորություն ունենք մեր ժողովրդավարությունը կառուցելու ներքևից վերև՝ նոր, համապարփակ, լիբերալ և քաղաքացիական սահմանադրությամբ։ Նոր սահմանադրությունը պետք է արտացոլի երկրի ժամանակակից քաղաքական իրողությունները»:
Էրդողանը հավելել է, որ նոր սահմանադրությունը պետք է օգնի Թուրքիային ամրապնդել ժողովրդավարությունը և ապահովել քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունը, և բոլոր քաղաքական ուժերը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվեն դրա մշակման գործում։
Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ փոփոխությունները թույլ կտան Էրդողանին առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար, մինչդեռ Թուրքիայի ներկայիս սահմանադրության համաձայն՝ մեկ անձը կարող է նախագահ ընտրվել առավելագույնը երկու ժամկետով։


