շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Ուկրաինան կոչ է անում կողմերին գնալ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղով

Ուկրաինան կոչ է անում կողմերին գնալ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղով

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածությանը:

«Ուկրաինան ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը: Մենք կոչ ենք անում կողմերին գնալ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, մասնավորապես, հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-ասել է Նիկոլենկոն «ՌԲԿ-Ուկրաինա»ի հետ զրույցում:

  • Կիսվել: