Ուկրաինան շարունակում է հարվածել ռուսական վառելիքաէներգետիկ օբյեկտներին՝ չնայած Թրամփի կոչերին․ Պուտին
Ուկրաինան շարունակում է հարվածել ռուսական վառելիքաէներգետիկ օբյեկտներին՝ չնայած Թրամփի կոչերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա, մասնավորապես, ասել է. «Ռուսաստանի պատասխան գործողությունները Ուկրաինայի զինված ուժերի վառելիքաէներգետիկ օբյեկտներին հարվածելուն անխուսափելի են. բոլորը պետք է դա իմանան։
Կիևի էսկալացիոն քայլերը, ինչպիսին է «40-օրյա ծրագիրը», անկարող են լուրջ վնաս հասցնել Ռուսաստանին»:
Տեսանյութը՝ այստեղ:



