ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
«Թույլ չենք տալու, որ Ադրբեջանում հայեր ապրեն, իսկ Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չապրի». Ադրբեջանի Ազգային անկախություն կուսակցության առաջնորդ

«Թույլ չենք տալու, որ Ադրբեջանում հայեր ապրեն, իսկ Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չապրի». Ադրբեջանի Ազգային անկախություն կուսակցության առաջնորդ

Անգամ եթե Արցախում վերջնականապես հաստատվի ադրբեջանական վերահսկողություն, և Արցախի հայերը դառնան Ադրբեջանի քաղաքացի, Հայաստանի և Ադրբեջանի միջև չի կարող կնքվել խաղաղության պայմանագիր։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներից մեկով հայտարարել է Ադրբեջանի Ազգային անկախություն կուսակցության առաջնորդ Արզուխան Ալիզադեն:

՛՛Այդ պայմանագիրը կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ նշվածի հետ միասին Հայաստանի իշխանությունները կարողանան ապահովել ադրբեջանցիների բնակեցումը ամբողջ Հայաստանի տարածքում։

Մենք թույլ չենք տալու, որ Ադրբեջանում հայեր ապրեն, իսկ Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չապրի՛՛,-ասել է նա:

 

  • Կիսվել: