Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի հեռանկարները
Այսօր Ջիդայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։
Ըստ ադրբեջանական լրատվականների՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը տեղի է ունեցել Ջիդայում Իսլամական համագործակցության կազմակերպութան գործադիր կոմիտեի նախարարների մակարդակով արտահերթ նիստի շրջանակներում։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օրակարգը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերը, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ օրակարգի հեռանկարները: