երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա լարվածությունը և Իրանի ու ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունների վերջին զարգացումները, գրում է ermenihaber.am-ը:

Նշենք, որ չնայած հաստատված հրադադարին, Իսրայելի բանակն ավիահարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Դահիյե շրջանին։ Իրանի պաշտոնյաները արձագանքել են այս իսրայելական հարձակմանը՝ հայտարարելով, որ կպատասխանեն։

Իրանական բանակը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորվել է Ռամատ Դավթի ավիաբազան, որը Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների կենտրոնն է։

 

  • Կիսվել: