չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում կհնչի Հայաստանի օրհներգը

Ջանես Նազարյանի պատվին Բաքվում կհնչի Հայաստանի օրհներգը

Մինչև 17 տարեկանների աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Հայ ըմբիշը 4-3 հաշվով հաղթել է Ասլան Ձուևին ու կկանգնի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:
 
Հիշեցնենք՝ կիսաեզրափակչում Նազարյանը 8:0 հաշվով վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կրատսի նկատմամբ:
 
Նազարյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության է հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում դարձյալ ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության է մատնել հունգարացի Էրվին Ցուցորին:

  • Կիսվել: