Սևանի լողափում քաղաքացիները ափից հեռացել են 1,5 կմ և չեն կարողացել վերադառնալ. փրկարարները նրանց անվնաս դուրս են բերել
Հուլիսի 29-ին՝ ժամը 16։50-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները սերֆինգի համար նախատեսված տախտակով ափից հեռացել են մոտ 1,5 կմ և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։
Ջրափրկարարները 4 քաղաքացու անվնաս դուրս են բերել ափ։


