ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՏԿԵ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցում է միջկառավարական ֆորումի

ՏԿԵ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցում է միջկառավարական ֆորումի

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) 20-րդ տարեկան ընդհանուր ժողովին։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Ֆորումը համախմբել է կառավարությունների 300 պատվիրակների, այլ շագագրգիռ ներկայացուցիչների, հանքարդյունաբերության կառավարման և կայուն զարգացման հետ կապված հիմնական խնդիրները քննարկումների և լիագումար նիստերի շրջանակներում լուսաբանելու նպատակով։

  • Կիսվել: