Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Կոնստանտին Շեստակովի հետ և առաջարկել նրան գլխավորել Պրիմորիեի երկրամասը։
Հանդիպման ընթացքում Պուտինը նաև նշել է, որ անհրաժեշտ է զարգացնել Հեռավոր Արևելքը, որպեսզի մարդիկ ցանկանան տեղափոխվել այնտեղ ապրելու, այլ ոչ թե այդ տարածաշրջան մեկնեն այնպես, ասես «դեպի Լուսին» են գնում։
Շեստակովը Պրիմորիեի ժամանակավոր նահանգապետի պաշտոնում նշանակվելու առաջարկից հետո խոստացել է արդարացնել Պուտինի վստահությունը:



