Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար
Հոկտեմբերի 16-17-ը Հայաստանում անցկացվում է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը (Mining Armenia Forum), որն այս տարի կրում է «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագիրը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Ֆորումին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը՝ նշելով, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտներից է եւ իր զգալի ներդրումն ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում։
Ֆորումը հերթական անգամ Հայաստանում համախմբում է հանքարդյունաբերության և հարակից ոլորտների մոտ 50 խոսնակի, այդ թվում՝ ﬕջազգային հանքարդյունաբերական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների, ներդրողների, քաղաքականություն մշակողներ, կայունության ոլորտի փորձագետների, տեխնոլոգիական մատակարարների, ակադեﬕական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։



