ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Էդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում

Էդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում

«Կրասնոդարի» նախկին կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով այժմ հանդես է գալիս «Ալ-Ահլիում», զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում։

Հարի Քեյնը Marca-ի կողմից ճանաչվել է 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, Յամալը և Մբապեն լավագույն եռյակում են։

Լավագույն 10 ֆուտբոլիստների ցանկը․

1. Հարի Քեյն (Բավարիա);

2. Լամին Յամալ (Բարսելոնա);

3. Կիլիան Մբապե (Ռեալ Մադրիդ);

4. Ռոդրի (Բարսելոնա);

5. Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ);

6. Լիոնել Մեսսի (Ինտեր Մայամի);

7. Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ);

8. Մայքլ Օլիսե (Բավարիա Մյունխեն);

9. Ուսման Դեմբելե (ՊՍԺ);

10. Պաու Կուբարսի (Բարսելոնա):

Նշենք, որ վարկանիշը կազմվել է նախորդ մրցաշրջանի արդյունքներով։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, ինչպես արդեն նշեցինք, 99-րդն է վարկանիշում։ Լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկը եզրափակում է շոտլանդացի Հարի Միլնը։

  • Կիսվել: