շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սուրենի հետ չեմ հանդիպել, նա Ոսկեպար է գնացել. Բագրատ Սրբազան

Սուրենի հետ չեմ հանդիպել, նա Ոսկեպար է գնացել. Բագրատ Սրբազան

Սուրենի հետ չեմ հանդիպել, որովհետև Ոսկեպար է գնացել այս ընթացքում: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով Սուրեն Պետրոսյանի մասին:

՛՛Սուրենի հետ մենք ճամփա ենք անցել, ամիսներով ճամփա ենք անցել: Ես որևէ գնահատական ոչ ուզում եմ տալ, ոչ էլ կարող եմ տալ:

Ինձ համար գնահատական տալը բարոյական չէ: Շարժումը շարունակվում է, ովքեր ցանկություն ունեն այդ շարժման առաջնորդ լինել, անդամ լինել, մաս լինել, միշտ կարող են ներկա լինել և մասնակցել՛՛,-նշեց նա:

Այն հարցին, թե Սուրեն Պետրոսյանը հանդիսանում է շարժման առաջնորդներից, թե ոչ, Բագրատ Սրբազանն ասաց, որ կվերադառնա, կխոսեն, չի կարծում, որ դա այդքան մեծ հարց է։

 

  • Կիսվել: