Շնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր Միասնությունը․ Նարեկ Կարապետյան
Շնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր Միասնությունը: Մեր սերը ի Հայաստան: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ այսօր Մայր Աթոռում Նարեկ Կարապետյանը նշել էր, որ Փաշինյանը քահանաներին կալանավորում է և պայքարում է եկեղեցու անկախության դեմ:
«Փորձում է ցույց տալ, որ սա ներեկեղեցական խնդիր է, սակայն Հայաստանյան եկեղեցու արքեպիսկոպոսներից շատերը, ովքեր աշխարհիկ թուլություններ են ունեցել, շղթայվել են իշխող ուժայինների կողմից»,-ասել էր նա։
Ըստ Կարապետյանի՝ Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղասպանության ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ:


